16 տարիներ է, ինչ Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտ. վարչութեան հետ համագործակցաբար, կազմակերպում է Ջաւախքին նւիրւած իր բարեգործական դաշտահանդէսը: Ամենամեայ այս միջոցառման հասոյթը յատկացւում է շրջանի Հայ Դատի յանձնախմբի կողմից ստեղծւած Ջաւախքի հիմնադրամին, որի գումարներից մինչեւ այսօր մի շարք շինարարական եւ վերանորոգման աշխատանքներ են իրականացւել Ջաւախքի տարբեր շրջաններում: 

Սոյն բարեգործական դաշտահանդէսն այս տարի իրականացւեց ուրբաթ՝ յունիսի 30-ի երեկոյեան, «Արարատ» միութեան շրջափակում, ուր ժողովուրդն առիթ ունեցաւ վայելելու անակնկալներով լի խանդավառ մթնոլորտը՝ իր բազմատեսակ եւ զւարճալի խաղերով, մրցոյթներով, անուշաբոյր ուտեստներով, ինչու չէ նաեւ հնչող գեղեցիկ երաժշտութեամբ:

Հարկ է նշել, որ կազմակերպիչների գեղեցիկ մտայղացմամբ, այս տարի պատանիների համար տեղի ունեցաւ նաեւ գիտելիքների մրցոյթ, որի արդիւնքում լաւագոյնը ճանաչւեց ու գնահատւեց Արթուր Քամարզարեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)
 
dashd_javakhk_01.JPG dashd_javakhk_02.JPG dashd_javakhk_03.JPG

dashd_javakhk_04.JPG dashd_javakhk_05.JPG dashd_javakhk_06.JPG

dashd_javakhk_07.JPG dashd_javakhk_08.JPG