Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութիւնն իր հայրենանւէր աշխատանքների ծիրում, իր նիւթական օժանդակութեամբ, ֆինանսաւորեց Հայաստանի Արագածոտնի մարզի Ուջան գիւղի Զօրավար Անդրանիկի անւան միջնակարգ դպրոցի մարզասրահի հանդերձարանի ու սանհանգոյցի վերանորոգման աշխատանքը՝ նպատակ ունենալով իր նպաստը բերելու հայրենիքի գիւղերի դպրոցների մարզական հնարաւորութիւնների մակարդակի բարձրացման գործին:  

Շինարարական աշխատանքն իրականացւել է ՀՕՄ-ի (Հայ Օգնութեան միութիւն) Հայաստանի Շրջանային վարչութեան միջոցով: 

Սոյն մարզասրահում մարզւում են շուրջ 40 երեխաներ՝ ազատ ոճի ըմբշամարտ մարզաձեւում:

Ողջունելով այս գովելի քայլը, առաւել բեղմնաւոր գործունէութիւն ենք մաղթում «Արարատ» միութեանը՝ իր հայրենանպաստ եւ միութենական աշխատանքներում:

Թղթակից (Նոր Ջուղա)   
 
 
ujan_01.jpg ujan_02.jpg ujan_03.jpg

ujan_04.jpg ujan_05.jpg ujan_06.jpg