Շաբաթ՝ թւականիս մայիսի 6-ի յետմիջօրէին, Ս. Ա. Վանք այցելեց Իրանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Լեւոն Ջագարեանը, իր տիկնոջ եւ հիւպատոսի տեղակալի ընկերակցութեամբ: Հիւրերին Ազգային առաջնորդարանի Ծաղկեայ դահլիճում ընդունեցին թեմիս Կաթողիկոսական փոխանորդ՝ գերպ. Տ. Սիփան Ծ. վրդ. Քէչէճեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը եւ խորհրդի միւս անդամները: 

Հանդիպման ընթացքում փոխադարձ ծանօթութիւն տեղի ունեցաւ երկու կողմերի միջեւ, այնուհետեւ հիւրերն այցելեցին Ս. Ա. Վանքի եկեղեցի եւ թանգարան: