Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի նախաձեռնութեամբ, հինգշաբթի եւ ուրբաթ՝ մարտի 2-ին եւ 3-ին, սոյն մասնաճիւղի կենտրոնատեղիի դահլիճում իրականացւեց գարնանային ցուցահանդէս-վաճառք՝ առիթ ընձեռելով Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ համայնքների ձեռներեց կանանց վաճառքի հանելու իրենց պատրաստած թխւածքները, ձեռքի աշխատանքները, տօնական զարդերը, մրգանուշը,  թթւեղէնը եւ մի շարք այլ իրեր: Վաճառքի բաժնում յատուկ կրպակ էին զբաղեցրել նաեւ կազմակերպիչ միութիւնն ու Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութիւնը՝ ցուցադրելով իրենց շնորհաշատ անդամուհիների ձեռքի պատրաստածը:

Երկօրեայ աշխատանքի ընթացքում բազմաթիւ հայ եւ պարսիկ հայրենակիցներ այցելեցին սոյն ցուցահանդէս-վաճառքի կենտրոն. պարսիկ հայրենակիցները յատկապէս առիթ ունեցան մօտիկից ծանօթանալու հայկական ձեռարւեստին ու մշակոյթին:

Վաճառքին զուգահեռ աշխատեց նախատեսւած բիւֆէն՝ այցելուներին մատուցելով համեղ ուտելիքներ ու ըմպելիքներ:

Ծրագրի կազմակեպման գործում մասնաճիւղի վարչութեան հետ համագործակցել էին նոյն միութեան Ձեռնարկային յանձնախումբն ու Գրական միաւորը: 

Թղթակից (Նոր Ջուղա) 

 
vajark_01.jpg vajark_02.jpg vajark_03.jpg

vajark_04.jpg vajark_05.jpg vajark_06.jpg

vajark_07.jpg vajark_08.jpg