Աղբիւր՝ www.alikonline.ir

Փետրւար ամսին իրանահայ համայնքը հիւրընկալեց ֆոտոլրագրող Նազիկ Արմենակեանին: Նազիկ Արմենակեանը նշանաւոր «Վերապրածներ» մեծածաւալ լուսանկարչական նախագծի հեղինակն է որը պատմում է Հայոց Ցեղասպանութիւնից ողջ մնացածների մասին, այն ընդգրկում է դիմանկարներ, ականատեսների վկայութիւններ եւ արխիւային լուսանկարներ։ Նա այս օրերին աշխատում է մի նոր նախագծի ուղղութեամբ որը կոչւում է՝ «Նշանաւոր հայ կանայք եւ նրանց ազդեցութիւնը համայնքային կեանքում»: Նախագիծը իրագործման շրջանակում Արմենակեանը այցելութիւն կատարեց Իրան: 

Նազիկն իր մասնագիտութեամբ Աշխատում է 2002 թւականից: Նա աշխատել է «Արմէնպրես»-ում, «Երեւան» եւ «Ֆորում» ամսագրերում: Ֆոտոթղթակցել է «Agance france Presse»-ին եւ «Reuters»-ին: 

Նազիկ Արմենակեանը միջազգային մի շարք մրցոյթների յաղթող է: Նա «4 Պլիւս» վաւերագրական լուսանկարչութեան կենտրոնի համահիմնադիրներից է, որի նպատակը Հայաստանում վաւերագրական լուսանկարչութեան զարգացումն է: 

Լուսանկարիչն Իրան կատարած այցի լուսանկարները, որոնք ցուցադրում են հեղինակի յոյզերն ու ապրումները հրապարակել է «chai-khana.org» կայքում: Ձեզ ենք ներկայացնում այցելութեան ժամանակ արւած լուսանկարները որոնց մեկնաբանել է նկարների հեղինակ, ինքը՝ Նազիկ Արմենակեանը:  

«Ես գլուխս ծածկել էի թաշկինակով, քանի որ դա երկրի օրէնքն էր»: Դժւար էր պատկերացնել հայ կանանց կեանքը Իրանում: Մի երկրում որտեղ հստակ կարմիր գծով նշանակւած է թէ ինչ է թոյլատրւում եւ ինչը ոչ: 

Իրանահայ համայնքը ունի հարուստ պատմական անցեալ: 17-րդ դարում Շահաբբասի ժամանակ հայերը ստիպւած են եղել տեղափոխւել Իրան: Այս տեղափոխումը նոր գոյն է տւել մի համայնքի կեանքի որոնք, այդ հողատարածքում ապրել են դարեր շարունակ: Շուրջ 300 հազար հայեր, Արարատեան դաշտավայրից տեղափոխւել են երեք հիմնական ուղղութիւններ՝ Ատրպատական, Թեհրան եւ Սպահան: Հայերը Իրան ժամանելուն պէս յաջողել են մեծ առաջադիմութիւններ գրանցեն երկրի պատմութեան մասշտաբում: Մի շարք արւեստներ եւ արհեստներ ծաղկել են: 

«Հայ կին», «Անահիտ», «Արմենուհի», «Անի» միութիւնները եւ Հայ կանանց բարեգործական ընկերութիւնը Թեհրանում եղած հայ կանանց կազմակերպութիւններից են որոնք հոգում են համայնքի մի շարք կարիքները: 

Սպահանում եւս կան կանանց միութիւններ: Փերիայում եղած Բոլորան գիւղը միակն է ինչ առ այժմ հայ բնակիչներ ունի: Բոլորանում միայն քանի տարի է ինչ կանայք տարազներ չեն կրում: Սակայն պէտք է մատնանշեմ որ, Իրանում միայն հագուստը եւ համեստութիւնը չէ որ հայ կանանց ոտքի է կանգնեցրել այլ դարեր առաջ Նոր Ջուղայում հայ կանայք գորգեր էին հիւսում եւ գումարներ վաստակում, որի միջոցով էլ կառուցում էին դպրոցներ, եկեղեցիներ եւ մշակութային հայապահպան կրթօջախներ: 

Իրանում եղած հայ կանանաց ժամանակակից դիմանկարները բազմազան են: Այս օրերում հայ կանայք համայնքային եւ իրանական ընկերութիւններում զբաղեցնում են նշանակալի պաշտօններ: Հայ կանայք Իրանում վաստակել են աստղագիտութեան, քանդակագործութեան եւ բեմական հագուստների «Մօր» մականունները: