Պոլսոյ պատրիարքական ընդհանուր փոխանորդ գերշ. Տ. Արամ արքեպս. Աթեշեանը չորեքշաբթի՝ 2014 թւականի նոյեմբերի 19-ից, երկօրեայ այցելութեամբ, ներկայ եղաւ Նոր Ջուղայում: Գերշ. Սրբազան Հայրն այցելեց Նոր Ջուղայի հայոց եկեղեցիներն ու դպրոցները եւ մօտիկից ականատեսն եղաւ համայնքում տարւող կրօնական-կրթական աշխատանքներին:

Սպահանի հայոց թեմի թամակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանի կարգադրութեամբ, պատրիարքական ընդհանուր փոխանորդը տեսակցութիւն ունեցաւ նաեւ Սպահանի հայոց թեմի ազգային մարմինների հետ, որտեղ ծանօթացաւ Թեմի վարչական-համայնքային գործունէութեանը, նաեւ ժողովականներին տեղեկութիւններ փոխանցեց Պոլսոյ Հայոց պատրիարքարանի գործունէութեան եւ կացութեան մասին:

Գերշ. Տ. Արամ արքեպս. Աթեշեանն երկօրայ այցելութիւնից յետոյ, հինգշաբթի՝ նոյեմբերի 20-ին հրաժեշտ տւեց Սպահանի հայոց թեմին: