2014 թւականի սեպտեմբերի 4-5-ին, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան հիւրընկալութեամբ, միութեան մարզասրահում կայացան Իրանի կանանց բասկետբոլի Ա կարգի լիգայի առաջին խմբի երկրորդ փուլի խաղերը, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան, Թեհրանի «Սամա», Ուրումիայի «Շահրդարի» , «Հէյաթ բասկեթբալ Սիսթան-Բալուչեսթան» եւ «Հէյաթ բասկեթբալ Քազեռուն»-ի թիմերի մասնակցութեամբ:

Խաղերի ընթացքում Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան խումբը մրցելով «Հէյաթ բասկեթբալ Սիսթան-Բալուչեսթան» եւ «Հէյաթ բասկեթբալ Քազեռուն»-ի հետ յաղթանակ արձանագրեց:

Նշելի է, որ օգոստոսի 18-20-ին «Հէյաթ բասկեթբալ Քազեռուն»-ի հիւրընկալութեամբ, Քազեռունում տեղի ունեցած նոյն կարգի մրցութիւնների առաջին փուլում Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան աղջկանց բասկետբոլի խումբը Թեհրանի «Սամա» եւ Ուրումիայի «Շահրդարի» հետ ունեցած մրցութիւններում դարձեալ յաղթանակով է փակել մրցաշարը:

Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան աղջկանց բասկետբոլի խմբի անդամներն են՝ Մեղրիկ Հազարմալեանը, Նազելի Պօղոսեանը, Լուսինէ Ասատրեանը, Սարա Ներսիսեանը, Լուսինէ Սէթ-Աղայեանը, Նինէլ Մարկոսեանը, Նարէ Կիրակոսեանը, Զարինէ Ղարիբեանը, Արծւիկ Ղազարեանը, Սելին Խոջամալը, Մարինէ Հայրապետեանը, մարզիչը՝ Սաիդէ Նեջաթին եւ պատասխանատուն՝ Ռիմա Պետրոսեանը:

Շնորհաւորելով խմբի անձնակազմին եւ պատասխանատուններին, մաղթում ենք նոր յաղթանակներ: