Նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայուհեաց բարեգործական ընկերութեան վարչութեան, 23 օգոստոս 2014 թւականի առաւօտեան, Ս. Ամենափրկչեան վանքի ցուցասրահում տեղի ունեցաւ Ընկերութեան նախաձեռնութեամբ ամենամեայ կարգով անցկացւող բարեգործական ցուցահանդէս-վաճառքի բացման արարողութիւնը, ձեռամբ արժն. Տէր Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի, ներկայութեամբ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ՝ պրն. Արշալոյս Խուդավերդեանի եւ Ընկերութեան անդամուհիների:

Սոյն ցուցահանդէս-վաճառքն առիթ է հանդիսանում Ս.Ա. վանք այցելող պարսիկ եւ օտարերկրացի այցելուներին ծանօթացնելու հայկական մշակոյթը եւ յատկապէս ձեռարւեստի ոլորտում հայ կանանց իւրօրինակ ընդունակութիւնները:

Յատկանշելի է, որ մինչեւ 6 սեպտեմբեր 2014 թւականը տեւող այս ցուցահանդէս-վաճառքի ամբողջ հասոյթը ծառայելու է բարեգործական նպատակների:

 

baregortsakan_tsoutsahandes_01.jpg baregortsakan_tsoutsahandes_02.jpg baregortsakan_tsoutsahandes_03.jpg

baregortsakan_tsoutsahandes_04.jpg baregortsakan_tsoutsahandes_05.jpg