Չորեքշաբթի՝ 20 Օգոստոս 2014-ին, Փերիոյ գաւառապետ՝ պրն. Էսֆանդեառ Թաջմիռին, թաղապետ՝ պրն. Սանեին, գաւառապետարանի հանրային կապի պատասխանատուն եւ այլ պաշտօնատար անձինք քաղաքավարական այցով ժամանեցին Ս. Ամենափրկեանչ վանք: Հիւրերին Ս.Ա. վանքի «Ծաղկեայ դահլիճ»-ում դիմաւորեցին Պատգ. ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետեր՝ պրնյք. Վարուժ Մինասեանը, Նոէլ Մինասեանը, Արշալոյս Խուդավերդեանը եւ Թեմական Խորհրդի անդամներ՝ պրնյք. Վարուժ Մովսիսեանն ու Սարօ Դիլանչեանը:

Երկուստեք հնչած ողջոյնի եւ բարեմաղթանքի խօսքերից յետոյ, Փերիոյ գաւառապետը համապարփակ տեղեկութիւններ փոխանցեց Փերիոյ շրջանում նախատեսւած տնտեսական զարգացման ծրագրերի վերաբերեալ, այնուհետեւ Թեմական Խորհրդին եւ համայնքիս անդամներին՝ որպէս Փերիոյ շրջանում երկար տարիներ ապրած ժողովուրդ, հրաւիրեց ներդրում կատարելու այդ ոլորտում:

Հանդիպման ընթացքում շեշտւեց Փերիոյ շրջանում հայութեան մեծ աւանդը եւ թողած մշակութային ժառանգութիւնը, իսլամ-քրիստոնեայ ժողովրդների տարիների խաղաղ համագոյակցութիւնը եւ նրա կարեւոր նշանակութիւնը:

 

peria_farmandar_01.jpg peria_farmandar_02.jpg peria_farmandar_03.jpg