ԱՇԽԱՏԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՒԱՅ ԱՌԹԻՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՇԱՀԻՆՇԱՀՐՈՒՄ

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն մասնաճիւղի Երէցների ու Մարզական միաւորների կազմակերպութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի երեկոյեան, պատկան կենտրոնատեղիի սրահում նշւեց Աշխատաւորների միջազգային օրը: Ծրագրին ներկայ էին համայնքի անդամները՝ ի մասնաւորի աշխատաւորները:   

Երեկոն բացւած յայտարարեց Վարդուհի Պօղոսեանը, ով սկզբում շնորհաւորելով տօնի առթիւ եւ բացատրելով, թէ ի՞նչ հանգամանքների բերումով է մայիսի 1-ը աշխատաւորների օր անւանւել, մատնանշեց հայ ժողովրդի աշխատասիրութիւնը, ինչի պատճառով էլ յայտնի է եւ գովեստի արժանի: 

Ծրագրում համայնքի զաւակներից, աստղագէտ Արգիստ Ղարիբեանը, ով իր բարձրագոյն կրթութիւնն ստացել է Անգլիայում եւ ներկայիս իր մասնագիտութեան ոլորտում գործունէութիւն է ծաւալում Իրանի զանազան քաղաքներում, լուսանկարներով ելոյթ ունեցաւ իր կենսագրական գծերի եւ մասնագիտութեան մասին, այնուհետեւ երկու գիտական տեսանիւթերի ցուցադրմամբ առաւել պատկերաւոր ձեւով անդրադարձ կատարեց աստղագիտութեան մի շարք տերմիններին ու երեւոյթներին: 

Շարունակութեան մէջ կենտրոնատեղիի բակում, աստղագէտի ղեկավարութեամբ տեղի ունեցաւ գիտական աշխատանոց, ուր ցանկացողները աստղադիտակով դիտեցին լուսինն ու Իւպիտեր մոլորակը: 

Ջերմ ու մտերմիկ մթնոլորտով երեկոյի ընթացքում հնչեց ուրախ երաժշտութիւն եւ  ներկաները վայելեցին Երէցների միաւորի միջոցով պատրաստւած զանազան կերակրատեսակները: Մարզական միաւորի կազմակերպութեամբ տեղի ունեցան  զւարճալի եւ հետաքրքիր մրցոյթներ, որոնք հաճելի կերպով վարեց Ռազմիկ Մարկոսեանը: 

Տօնի առթիւ իւրաքանչիւր աշխատաւորի նւիրւեց յուշանւէր: 

Թղթակից (Շահինշահր) 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

Վերջին Լուրեր

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ՏՂԱՅԻՆ

on 16 Սեպտեմբեր 2018
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ՏՂԱՅԻՆ

Թուրքիայի ոստիկանութիւնն Ինտերպոլի միջոցով դիմել է Հայաստանի համապատասխան մարմիններին

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂՆՁԷ ԱՓՍԷՆԵՐ ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻՆ 10 ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐՈՎ

on 15 Սեպտեմբեր 2018
ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂՆՁԷ ԱՓՍԷՆԵՐ ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻՆ 10 ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐՈՎ

Թուրքիոյ յայտնի համացանցային յայտարարութիւններու կայքին հին հայկական պղնձէ ափսէներ յայտնուած են վաճառքի

ՉԻՆԱՐԻՆ ԳՆԴԱԿՈԾՒԵԼ Է, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՐՒԵԼ

ՉԻՆԱՐԻՆ ԳՆԴԱԿՈԾՒԵԼ Է, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՐՒԵԼ

Ինչպէս գրում է aravot.am-ը, Բերդի տարածաշրջանի Չինարի գիւղի վարչական ղեկավար 

Լուրերի Արխիւ

Նորութիւններ

Տեղեկատու համար 125

Մարտ_Ապրիլ 2018

 

 


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ