ՀՀ 100-ԱՄԵԱԿԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՄԻՕՐԵԱՅ ՃԱՄԲԱՐ՝ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱԶԳ. «ԱՐՄԷՆ» ՏԱՐՐԱԿԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» երկսեռ տարրական կրթահամալիրի տնօրինութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի գովելի մտայղացմամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, ՀՀ 100-ամեակին նւիրւած կրթահամալիրի ծրագրերի շարանում, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի առաւօտեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում տեղի ունեցաւ աշակերտական միօրեայ ճամբար, ուր զւարճալի խաղերին ու ֆիզիքական մրցոյթներին զուգահեռ ծրագրում տեղ գտան ձեռքի աշխատանքի եւ պատի թերթի պատրաստման աշխատանոցներ:

Քանի որ միջոցառման իրականացման հիմնական նպատակը աշակերտներին Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման պատմութեանն ու հայկական խորհրդանիշներին առաւել չափով ծանօթացնելն էր, նախատեսւած աշխատանոցներում, հայ ուսուցչուհիների գլխաւորութեամբ, սաները դասարան առ դասարան առանձնաբար պատրաստեցին հայկական սիմւոլներով գեղեցիկ աշխատանքներ, միաժամանակ ունկնդրելով ուսուցիչների կողմից տրւող բացատրութիւնները՝ ՀՀ հիմնադրման պատմութեան եւ հայկական խորհրդանիշների մասին:   

Ընթացքում ճամբարականներին այցելեցին Սպահանի հայոց թեմի ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի, Կրթական խորհրդի եւ ՀՀ 100-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի ենթայանձնախմբի ներկայացուցիչները, ովքեր մօտկից ծանօթանալով ծրագրին, ինչպէս նաեւ սաների խանդավառ տրամադրութեան ականատեսը լինելով,  իրենց դրւատանքի խօսքն ուղղեցին դպրոցի պատասխանատուներին՝ նման աշխոյժ եւ  ուսուցողական միջոցառում կազմակերպելու համար:

Միօրեայ ճամբարի աւարտին դպրոցականները բարձր տրամադրութեամբ եւ գեղեցիկ յուշերով վերադարձան տուն:

Յատկանշական է, որ այս առիթով կրթահամալիրի չորրորդ դասարանցիների համար կազմակերպւել էր նաեւ գրքի ընթերցանութեան մրցոյթ, որտեղ աշակերտներն ընթերցելով  «Ինչպէս ուխտեցի ֆիդայի դառնալ» գիրքը, նոյն օրը, նախքան ճամբարի մեկնելը պատասխանեցին նախատեսւած հարցերին: Մրցոյթի արդիւնքը կը յայտարարւի հետագայում:

Թղթակից (Նոր Ջուղա) 

Լուսանկարները՝ տրամադրեց «Արմէն» կրթահմալիրի գրասենեակը

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

Վերջին Լուրեր

ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ՏՂԱՅԻՆ

on 16 Սեպտեմբեր 2018
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՏԱԾ ՏՂԱՅԻՆ

Թուրքիայի ոստիկանութիւնն Ինտերպոլի միջոցով դիմել է Հայաստանի համապատասխան մարմիններին

ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂՆՁԷ ԱՓՍԷՆԵՐ ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻՆ 10 ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐՈՎ

on 15 Սեպտեմբեր 2018
ԹՈՒՐՔԻՈՅ ՄԷՋ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊՂՆՁԷ ԱՓՍԷՆԵՐ ԿԸ ՎԱՃԱՌՈՒԻՆ 10 ՀԱԶԱՐ ՏՈԼԱՐՈՎ

Թուրքիոյ յայտնի համացանցային յայտարարութիւններու կայքին հին հայկական պղնձէ ափսէներ յայտնուած են վաճառքի

ՉԻՆԱՐԻՆ ԳՆԴԱԿՈԾՒԵԼ Է, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՐՒԵԼ

ՉԻՆԱՐԻՆ ԳՆԴԱԿՈԾՒԵԼ Է, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՐՒԵԼ

Ինչպէս գրում է aravot.am-ը, Բերդի տարածաշրջանի Չինարի գիւղի վարչական ղեկավար 

Լուրերի Արխիւ

Նորութիւններ

Տեղեկատու համար 125

Մարտ_Ապրիլ 2018

 

 


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ