ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄԻՆ

Թեմական եւ Կրօնական խորհուրդների, նրանց ենթակայ մարմինների եւ ի պահանջել հարկին նաեւ շրջանների մարմինների նիւթական գործունէութիւնը քննելու նպատակով Պատգամաւորական Ժողովը Թեմական Խորհրդի ընտրութեան հետ միաժամանակ իր կազմից կամ համայնքի անդամներից ընտրում է երեք կամ հինգ հոգուց բաղկացած Հաշւեքննիչ Մարմին՝ երկու տարւայ ժամանակաշրջանի համար: Հաշւեքննիչ Մարմինն իր առաջին նիստում ընտրում է իր դիւանը բաղկացած ատենապետից եւ ատենադպիրից: Հաշւեքննիչ Մարմնի անդամները վերընտրելի են յաջորդ շրջանների համար:

Հաշւեքննիչ Մարմինը պարբերաբար քննում է մարմինների հաշիւները եւ նկատած թերացումներն անմիջապէս տեղեկացնում է Պատգամաւորական Ժողովի դիւանին, որն իր հերթին փոխանցում է պատկան մարմիններին, անհրաժեշտը տնօրինելու համար:

Առաջնորդարանին ենթակայ բոլոր մարմինները պարտաւոր են համագործակցել Հաշւեքննիչ Մարմնի հետ, նրա տրամադրութեան տակ դնելով բոլոր անհրաժեշտ հաշւեմատեանները, շարժական եւ անշարժ գոյքին վերաբերող փաստաթղթերը եւ նիստերի արձանագրութիւնները:

Հաշւեքննիչ Մարմինն իր հաշւեքննութեան արդիւնքը զեկուցում է Պատգամաւորական Ժողովին:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ