ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԵԱՑ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Նոր Ջուղայի Հայաստանեայց Առաքելական Եկեղեցեաց Վարչութիւնը համարւում է Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի ենթամարմին եւ բաղկացած է 5 կամ 7 անդամներից, ովքեր նշանակւում են Կրօնական Խորհրդի կողմից երկու տարի ժամանակաշրջանով:

Եկեղեցեաց Վարչութեան պարտականութիւններն են.–

Ա) Վարել Նոր Ջուղայի բոլոր եկեղեցիների վարչական աշխատանքները:

Բ) Հսկել եկեղեցական բոլոր աշխատանքներին եւ եկեղեցիների բարեկարգութեան, եկեղեցու շէնքերի ու գոյքերի անվթար պահպանումին:

Գ) Կանոնաւոր կերպով գանձել ծխական տուրք համայնքի անդամներից:

Դ) Կազմել իր տարեկան նախահաշիւը Կրօնական Խորհրդի միջոցով ներկայաց­նելու Թեմի Պատգամաւորական Ժողովին:

Ե) Նշանակել իւրաքանչիւր թաղի եկեղեցու համար երէցփոխներ, թեմակալ առաջնորդի եւ Կրօնական Խորհրդի հետ համախորհուրդ:

Զ) Թեմակալ առաջնորդի եւ Կրօնական Խորհդի հետ համախորհուրդ, պաշտօնի կոչել ծխատէր քահանայ, իր հսկողութեան ենթակայ եկեղեցիների համար:

Է) Կապ պահել Կրօնական Խորհրդի հետ եւ կանոնաւոր կերպով յիշեալ Խորհրդին տեղեակ պահել իր գործունէութեան մասին:

Ը) Պահել Նոր Ջուղայում տեղի ունեցած մկրտութիւնների, պսակների եւ մահերի կանոնաւոր արձանագրութիւնը Կրօնական Խորհրդից ստացած ժապաւինեալ տոմարներով:

Թ) Իր միջից կամ դրսից ընտրել գործադիր:

Ժ) Լսել գործադիրի զեկուցումները եւ համապատասխան ուղղութիւններ տալ նրան:

ԺԱ) Ի պահանջել հարկին նշանակել յանձնախմբեր՝ եկեղեցական զանազան աշ­խատանքների համար:

Եկեղեցեաց Վարչութիւնն ունի իր դիւանը:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ