ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԿՐՕՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Թեմի կրօնական գործերը վարելու համար, Պատգամաւորական Ժողովն իր կազմի անդամներից կամ համայնքից ընտրում է 5 հոգուց բաղկացած (նախընտրաբար երեք հոգեւորական եւ երկու աշխարհական) Սպահանի Հայոց Թեմի Կրօնական Խորհուրդ՝ երկու տարւայ համար: Կրօնական Խորհրդի անդամները վերընտրելի են յաջորդ շրջանների համար:

Կրօնական Խորհուրդն իր առաջին նիստում ընտրում է դիւան՝ ատենապետ, փոխ-ատենապետ, երկու ատենադպիրներ եւ մէկ գանձապահ:

Կրօնական Խորհրդի իրաւասութիւններն ու պարտականութիւնները.

Ա) Կազմակերպում է Թեմի հոգեւոր կեանքը եւ հսկում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դաւանանքի անխախտ պահպանմանը:

Բ) Պատրաստում է հոգեւորականներ եւ եկեղեցու սպասաւորներ:

Գ) Քաջալերում եւ տարածում է Թեմի հայ համայնքի մէջ կրօնական դաստիարակութիւնը, մասնաւորաբար հայ մատաղ սերնդի մէջ, դպրոցում եւ առօրեայ կեանքում:

Դ) Համաձայն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սկզբունքների, մշակում է Անձնական Իրաւունքի օրէնքը, հարկ եղած պարագային կատարում է բարեփոխումներ եւ ներկայացնում Պատգամաւորական Ժողովին առ ի հաստատում:

Ե) Գործադրում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Անձնական Իրաւունքի կանոնները:

Զ) Նշանակում է ամուսնութեան եւ ապահարզանի հայկական գրասենեակի պատասխանատու եւ ներկայացնում պետական պատկան հիմնարկին եւ հսկում է գրասենեակի աշխատանքներին:

Է) Թեմի սահմաններում տեղի ունեցած մկրտութիւնների, ամուսնութիւնների եւ մահերի վիճակագրութիւնները կանոնաւորապէս արձանագրելու եւ պահելու համար, եկեղեցական վարչութիւններին յանձնում է այդ նպատակով պատրաստւած չափաբերական մատեաններ:

Ը) Տալիս է մկրտութեան, ամուսնութեան, մահւան եւ այլ հաստատագրեր:

Թ) Նոր Ջուղայի եկեղեցական կեանքը վարելու համար նշանակում է Եկեղեցեաց Վարչութիւն:

Ժ) Գործադրում եւ տնօրինում է որպէս կտակարար, կտակատէր եւ խնամակալ, նշանակում է իրաւարար, խնմակալ՝ անչափահասների ունեցւածքի հոգատարութեան համար, կարգադրում է որդեգրութեան խնդիրներ, տէր է կանգնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամ եւ անժառանգ ու առանց կտակի մահացածների շարժական եւ անշարժ ունեցւածքներին, համաձայն Անձնական Իրաւունքի ու ժառանգական իրաւունքների, եկեղեցական ընդհանրացած եւ հաստատւած օրէնքների, սովորութիւնների եւ երկրում գործադրւող օրէնքների:

ԺԱ) Պատրաստում է միամեայ գործունէութեան ծրագիր, նախահաշիւ եւ աշխատանքի զեկուցագիր եւ ներկայացնում Թեմի Պատգամաւորական Ժողովին:

 

Կրօնական Խորհրդի միջոցով կեանքի կոչւող եւ նրան ենթակայ մարմիններն են.-

Ա) Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց Վարչութիւն

Բ) Հոգեւոր Ատեան

Գ) Սպահանի Հայոց Թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան Խորհուրդ

Դ) Ս. Ամենափրկչեան Վանքի «Տաթեւ» Երգչախումբ

Ե) Ն.Ջ. Կանանց Հոգեւոր Լսարան Եւ «Շուշանիկ» Երգչախումբ


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ