ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Սպահանի Հայոց Թեմի Բարեսիրական Մարմինը բաղկացած է 5 կամ 7 հոգուց եւ նշանակւում է Թեմական Խորհրդի կողմից։

Բարեսիրական Մարմնի պարտականութիւններն են.-

Ա) Վարել Թեմի բարեսիրական գործերը (բուժ-սպասարկութիւն, ընկերային ծառայութիւն եւ այլն)։

Բ) Կազմել Թեմի կարիքաւոր ընտանիքների անւանացանկը եւ յանձնել նրանց բուժ-սպասարկման գրքոյկներ, բժշկական միջոցներից օգտւելու համար։

Գ) Բուժ-սպասարկման համար պայմանաւորւել յարմար բժիշկների, դեղավաճառների եւ հիւանդանոցների հետ։

Դ) Նիւթական օժանդակութիւններ կատարել Թեմի կարիքաւոր ընտանիքներին եւ անհատներին։

Ե) Իրագործել Թեմական Խորհրդի կողմից հաստատւած բարեսիրական ծրագրերը Թեմում, իր կողմից կազմած ծրագրերի միջոցով։

Զ) Կազմել տարեկան բիւդջէ եւ ներկայացնել Թեմական Խորհրդին առ ի հաստատում։

Է) Կապ պահել Թեմական Խորհրդի հետ եւ կանոնաւոր կերպով տեղեակ պահել յիշեալ Խորհրդին, իր գործունէութեան մասին։

Ը) Նշանակել ընկերային ծառայութեան համար պատասխանատու։

Թ) Լսել գործադիրին եւ ընկերային ծառայութեան պատասխանատուին եւ ուղղութիւններ տալ նրանց։

Ժ) Ի պահանջել հարկին նշանակել յանձնախմբեր՝ բարեսիրական զանազան աշխատանքների համար։

Բարեսիրական Մարմինն ունի իր դիւանը։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ