ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Սպահանի Հայոց Թեմի Կրթական Խորհուրդը համարւում է Թեմական Խորհրդի ենթակայ մարմին եւ բաղկացած է 5 կամ 7 հոգուց, ովքեր նշանակւում են Թեմական Խորհրդի կողմից երկու տարւայ ժամանակաշրջանի համար։

Կրթական Խորհրդի պարտականութիւններն են.-

Ա) Վարել Նոր Ջուղայի եւ Թեմի հայոց դպրոցների կրթական եւ դաստիարակչական գործերը եւ բարեկարգ վիճակում պահել նրանց։

Բ) Հսկել դպրոցների կրթական ծրագրերի լրիւ գործադրութեան վրայ։

Գ) Հոգ տանել մասնագէտ կարող ուսուցիչներ պատրաստելու եւ ապահովելու գործին։

Դ) Ժամանակի ընդհանուր ոգու, պետական ծրագրի զարգացման հետ առաջ ընթանալ եւ միաժամանակ արդիական նոր մեթոդներով դասագրքեր պատրաստել կրօնի, հայոց լեզւի եւ պատմութեան համար։

Ե) Ժամանակի ընդհանուր ոգու համապատասխան արդիական միջոցներ ապահովել դպրոցների համար։

Զ) Կազմել տարեկան բիւջէ եւ Թեմական Խորհրդի միջոցով յղել Պատգամաւորական Ժողովին։

Է) Իրագործել Թեմական Խորհրդի կողմից յանձնարարւած կրթական ծրագրերը իր կողմից կազմւած գործադրման ծրագրով։

Ը) Կապ պահել Թեմական Խորհրդի հետ եւ կանոնաւոր կերպով տեղեակ պահել յիշեալ Խորհրդին իր գործունէութեան մասին։

Թ) Կապ պահել դպրոցների Ծնողական խորհուրդների հետ կրթական ծրագրերի գործադրութեան համար։

Ժ) Իր միջից կամ դրսից ընտրել գործադիր։

ԺԱ) Լսել գործադիրի զեկուցումները եւ ուղղութիւն տալ նրան։

ԺԲ) Ի պահանջել հարկին նշանակել յանձնախմբեր՝ կրթական զանազան աշխատանքների համար։

ԺԳ) Կրթական ֆոնդերից յատկացումներ։

Կրթական Խորհուրդն ունի իր դիւանը:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ