ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԻՒՆ

Սպահանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը, Իրանի եւ Հայաստանի համալսարաններում ուսանող Թեմի ուսանողներին օժանդակելու նպատակով, կրթաթոշակների ձեւով յատկացումներ է կատարում: Կրթաթոշակը յատկացւում է հիմնականում նկատի ունենալով ուսանողի ընտանիքի նիւթական պայմանները եւ բարոյական նկարագիրը, համալսարանի թոշակի 50%-ից մինչեւ 100%-ի սահմաններում:

Կրթաթոշակների յատկացման գործը կազմակերպելու համար, Թեմական Խորհուրդը մէկ նստաշրջանի համար (2 տարի) նշանակում է Հոգաբարձութիւն, բաղկացած հետեւեալ անձերից.-

Թեմական Խորհրդի անդամ՝ 1 հոգի

Կրթական Խորհրդի անդամ՝ 1 հոգի

Բարեսիրական Մարմնի անդամ՝ 1 հոգի

Շահինշահրի հայ համայնքից՝ 1 հոգի

Պատգամաւորական Ժողովի անդամ՝ 1 հոգի

Թոշակառուների ընտրութիւնը կատարում է Հոգաբարձութիւնը, իսկ հաստատումը եւ տնօրինութիւնը՝ Թեմական Խորհուրդը:

Պայմաններ

Հոգաբարձութեան առաջարկով եւ Թեմական Խորհրդի հաստատումով, կրթաթոշակ է յատկացւելու Իրանի համալսարանների բոլոր ճիւղերի համար ըստ հետեւեալի.-

Գերդիպլոմ՝ 4 թերմ

Գերդիպլոմից-Լիսանս՝ 4 թերմ

Լիսանս՝ 8 թերմ

Գերլիսանս՝ 4 թերմ

Դոկտորա՝ 1-ից 4 թերմ

Թոշակառուների համար տարիքային սահմանափակումներ են ճշտւել ըստ հետեւեալի.-

Գերդիպլոմ եւ լիսանս՝ մինչեւ 25 տարեկան

Գերլիսանս՝ մինչեւ 30 տարեկան

Դոկտորա՝ ...

Իրանի եւ Հայաստանի համալսարաններում սովորող ուսանողներին կրթաթոշակ է յատկացւելու ըստ Թեմիս կարիքների՝ հերթաբար հայոց լեզւի եւ գրականութեան, մանկավարժութեան, իրաւաբանութեան, հոգեբանութեան, հասարակագիտութեան, քաղաքական գիտութիւնների, պատմագիտութեան եւ թատրոնի ճիւղերում:

Թեմի կարիքների եւ յատուկ նպատակների համար պայմանագրային եղանակով ամբողջական (100 տոկոս) յատկացում է կատարւելու այն ուսանողներին, ովքեր ուսումն աւարտելուց յետոյ Սպահանի Հայոց Թեմում կաշխատեն ճշտւած բնագաւառում:

Կրթաթոշակի դիմումներն ընդունւում են հետեւեալ ժամանակահատւածներում.

Իրանում՝

1) 15 շահրիւարից մինչեւ 15 մեհր

2) 1 բահմանից մինչեւ 30 բահման

Հայաստանում՝

1 յուլիսից մինչեւ 30 օգոստոս

Իսկ Հոգաբարձութիւնն իր որոշումը փոխանցելու է վերջին ժամկէտից մինչեւ մէկ ամիս:

Կրթաթոշակ ստանալու համար, թեկնածուն հոգաբարձութեանն է ներկայացնում իր գրաւոր դիմումնագիրը, համալսարանի վերջնական արձանագրութեան փաստաթուղթը, մուտքի քննութեան վկայականն ու պահանջւած այլ փաստաթղթերը եւ լրացնում անձնական տեղեկութիւնների հարցարանը:

Կրթաթոշակի յատկացումը շարունակւում է, երբ ուսանողը ներկայացնում է իր նախորդ կիսամեակի կամ տարւայ վկայականը եւ յաջորդի վերջնական արձանագրութեան փաստաթուղթը: Ուսանողի կիսամեակի անցկացրած միաւորները չպէտք է 14-ից պակաս եւ միջինը գերդիպլոմի ու լիսանսի օղակներում 14-ից, գերլիսանսինը՝ 15-ից եւ դոկտորայի մակարդակում՝ 17-ից ցածր լինի. հակառակ պարագային կասեցւելու են յատկացումները եւ միայն ակնկալւած արդիւնքը վերականգնելու դէպքում շարունակւելու են: Բնականաբար առաջին կիսամեակի համար բացառւում է միջինի խնդիրը, իսկ ուսանողի հիւանդութեան կամ արտակարգ այլ միջադէպերի պարագաներում, ճշտւած միջինից ցածր լինելու դէպքում, կայանում է բացառիկ որոշում:

Կրթաթոշակը յատկացւում է միայն Սպահանի Հայոց Թեմում բնակւող ուսանողներին, իսկ կրթաթոշակ չի յատկացւում նրանց, ովքեր օգտւում են Ազգային Առաջնորդարանի որեւէ մարմնի յատկացումներից կամ ֆոնդից: Իւրաքանչիւր ուսանողի կրթաթոշակ է յատկացւելու միայն մէկ օղակում (լիսանս, գերլիսանս, դոկտորա): Դիպլոմից մինչեւ լիսանսը համարւում է մէկ օղակ առ այդ այն ուսանողները, ովքեր սովորում են դիպլոմ-գերդիպլոմ-լիսանս հերթական փուլերում հնարաւորութիւն են ստանում պայմանները լրացնելու դէպքում օգտւել կրթաթոշակից:

Սպահանի Հայոց Թեմի ազգային մարմինների կողմից համալսարանական կրթաթոշակ յատկացնելու իրաւունքը վերապահւած է միայն պատկան Հոգաբարձութեանը եւ արգելւում է մասնաւոր յատկացոմները այլ մարմինների կողմից:

Հոգաբարձութեան կողմից հաստատւած դիմումներին կրթաթոշակ է յատկացւում համալսարանի ուսման վարձի 50-ից 100 տոկոսի սահմաններում, պայմանով որ այն չգերազանցի տւեալ կիսամեակի ընդհանուր դիմորդների տոկոսային յատկացման հանրագումարի միջինը:


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ