ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ / ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԿԱԼՒԱԾԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Սպահանի Հայոց Թեմի Կալւածա-Տնտեսական Մարմինը բաղկացած է 5 կամ 7 հոգուց եւ նշանակւում է Թեմական Խորհրդի կողմից երկու տարւայ ժամանակով։

Կալւածա-Տնտեսական Մարմնի պարտականութիւններն են.-

Ա) Վարել Նոր Ջուղայում գտնւող Թեմի ժողովրդի սեփականութիւնը եղող կալւածների բոլոր գործերը, հսկել նրանց բարւոք պահպանման եւ արդիւնաբեր օգտագործման վրայ։

Բ) Կատարել հարկ եղած ուսումնասիրութիւնները, կալւածային հարստութեանց վաճառման կամ գնման մասին։

Գ) Միջոցներ խորհել անշահաբեր կալւածներն արդի տնտեսական հիմունքներով շահաբեր դարձնելու համար։

Դ) Կազմել Թեմի կալւածական ընդհանուր սկզբունքները, քաղաքականութիւնը, ծրագրերը եւ ներկայացնել Թեմական Խորհրդին առ ի հաստատում։

Յիշեալ ծրագրերն ուղարկւում են նաեւ Թեմի շրջանները, հսկելով գործադրութեանը տեղական մարմինների միջոցով։

Ե) Իրագործել Թեմական Խորհրդի կողմից յանձնարարւած կալւածա-տնտեսական ծրագրերը, իր կողմից կազմած ծրագրով։

Զ) Հսկել Թեմի կալւածա-տնտեսկան ծրագրերի ճշգրիտ եւ ժամանակին գործադրման վրայ։

Է) Վարձու տալ իր խնամքին յանձնւած ազգապատկան տներն ու կալւածները համապատասխան պայմանագրերով, հաստատւած Թեմական Խորհրդի կողմից։

Կալւածա-Տնտեսական Մարմինը նախապէս համադրում է իր աշխատանքները Թեմական Խորհրդի հետ։

Ը) Ժամանակին վերանայութեան ենթարկել վարձւորների պայմանագրերը եւ վարձերը՝ ըստ օրւայ պայմանների։

Թ) Կապ պահել Թեմական Խորհրդի հետ եւ կանոնաւոր կերպով տեղեակ պահել յիշեալ Խորհրդին իր գործունէութեան մասին։

Ժ) Լսել գործադիրի զեկուցումները եւ ուղղութիւն տալ նրան։

ԺԱ) Իր միջից ընտրել մէկ ներկայացուցիչ, խորհրդակցական ձայնի իրաւունքով մասնակցելու Թեմի Պատգամաւորական Ժողովին։

ԺԲ) Ի պահանջել հարկին կատարել շինարարական եւ ձեռնարկների նւազուրդի եւ աճուրդի աշխատանքներ, ընտրել յարմարագոյն կապալառուին կամ շահողին եւ ներկայացնել Թեմական Խորհրդին՝ կնքելու համապատասխան պայմանագիր։

Կալւածա-Տնտեսական Մարմինն ունի իր դիւանը։


 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ