ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴ

Թեմակալ առաջնորդը Թեմի հոգեւոր պետն է, ով ընտրւում է Թեմի Պատգամաւորական Ժողովի կողմից։ Թեմակալ Առաջնորդն ի պաշտօնէ նախագահում է Թեմի Պատգամաւորական Ժողովը եւ նրանից բխած բոլոր մարմիններին։ Նա ունի հետեւեալ պարտականութիւններն ու իրաւասութիւնները.

Ա) Վերահասութիւն է տալիս եւ հսկում Թեմի հոգեւոր եւ ծիսական բոլոր խնդիրներին:

Բ) Հսկում է եկեղեցական արարողութիւնների ճշգրիտ կատարումին:

Գ) Ձեռնադրում է քահանայ եւ եկեղեցու սպասարկուի կոչում է շնորհում պայմանները լրացնող անձերի:

Դ) Վերահսկում է Անձնական Իրաւունքի ճշգրիտ գործադրութեանը:

Ե) Վերահսկում է կրօնի դասագրքերի կազմութեան գործին, նրանց դասաւանդման ձեւին հայոց դպրոցներում կամ հոգեւոր դասընթացներում:

Զ) Ի պաշտօնէ նախագահում է Թեմի Պատգամաւորական Ժողովին եւ նրանից բխած բոլոր մարմիններին:

Է) Առաջնորդը, համախորհուրդ Կրօնական եւ Թեմական խորհուրդների, այցելութիւններ է տալիս Թեմի շրջաններին եւ արդիւնքի մասին զեկուցում է յիշեալ խորհուրդներին:

Ը) Առաջնորդը Թեմից բացակայում է Կրօնական եւ Թեմական խորհուրդների հաստատումով:

Թ) Առաջնորդն իր պաշտօնից հրաժարւելու դէպքում, առնւազն երկու ամիս առաջ, գրաւոր կերպով տեղեակ է պահում Թեմական եւ Կրօնական խորհուրդներին:

Ժ) Ի պահանջել հարկին առաջնորդը իրաւասու է Թեմական եւ Կրօնական խորհուրդներին համատեղ նիստի հրաւիրել:

Առաջնորդի բացակայութեան ժամանակ, նրա իրաւասութիւնները յանձնւում են առաջնորդական տեղապահին:

Մինչեւ առաջնորդի կամ առաջնորդական տեղապահի ընտրութիւնը Կրօնական Խորհուրդը ստանձնում է առաջնորդի պարտականութիւնները:

Առաջնորդը կրօնական եւ եկեղեցական խնդիրներում խորհրդակցում է Կրօնական Խորհրդի եւ ընթացիկ խնդիրներում՝ Թեմական Խորհրդի հետ:

Ս. Ամենափրկչեան Վանքն իր հիմնադրութեան օրից եղել է առաջնորդանիստ ու եպիսկոպոսարան եւ ունեցել է իր միաբանութիւնը, որից մի քանիսը բազմել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահի վրայ։

 

Ս. Ամենափրկչեան Վանքի Առաջնորդներն են եղել`

1. Մեսրոպ Եպիսկոպոս

1606 - 1620 թ.

2. Խաչատուր Կեսարացի

1620 -1646 թ.

3. Դաւիթ Ա. Ջուղայեցի

1652 -1683 թ.

4. Ստեփանոս Ջուղայեցի

1684 -1696 թ.

5. Աղէքսանդր Ջուղայեցի

1699 -1706 թ.

6. Մովսէս Ա. Ջուղայեցի

1706 -1725 թ.

7. Դաւիթ Բ. Ջուղայեցի

1725 -1728 թ.

8. Աստւածատուր Ֆահրաբադցի

1730 -1745 թ.

9. Պօղոս եպս. Ջուղայեցի

1748 -1752 թ.

10. Գէորգ եպիսկոպոս

1754 -1768 թ.

11. Մկրտիչ եպիսկոպոս

1769 -1787 թ.

12. Յակոբ եպիսկոպոս

1788 -1791 թ.

13. Յարութիւն եպիսկոպոս

1801 -1810 թ.

14. Յովհաննէս Ա. Էջմիածնեցի

1813 -1817 թ.

15. Կարապետ Ջուղայեցի

1818 -1831 թ.

16. Յովհաննէս Բ. Բագրեւանդցի

1832 -1836 թ.

17. Խաչատուր Բ. Ծաղարշապատցի

1838 -1842 թ.

18. Յովհաննէս Գ. Սուրէնեան

1842 -1848 թ.

19. Թադէոս Բէգնազարեան

1851 -1863 թ.

20. Մովսէս Բ. Մաղաքեանց

1864 -1871 թ.

21. Գրիգորիս արք. Յովհաննիսեան

1877- 1888 թ.

22. Եսայի արքեպս. Աստւածատրեան

1891 -1896 թ.

23. Մաղաքեայ եպս. Տէրունեան

1898 -1901 թ.

24- 25. Սահակ արքեպս. Այւատեան

1902 -1912 եւ 1920 -1922 թ.

26. Մեսրոպ արք. Տէր Մովսիսեան

1926 -1930 թ.

27. Վահան եպս. Կոստանեան

1945 -1949 թ.

28. Ներսէս Ծ. վրդ. Բաղդիկեան

1961 -1965 թ.

29. Եփրեմ վրդ. Թապաքեան

1965 -1967 թ.

30. Ղեւոնդ արք. Չէպէյեան

1968 -1970 թ.

31. Գարեգին արք. Սարգիսեան

1971 -1973 թ.

32. Մեսրոպ Ծ. վրդ. Աշճեան

1974 -1977 թ.

33. Կորիւն արք. Պապեան

1978 -2002 թ.

34. Շահան Ծ. վրդ. Սարգիսեան

2002 - 2004 թ.

35. Բաբգէն արք. Չարեան

2004 - 2016 թ.

36. Սիփան Ծ. վրդ. Քէչէճեան

(Կաթողիկոսական Փոխանորդ)

2016 - ...
 

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ