ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ և ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՌԱԽՕՍԱԶՐՈՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակութեամբ յիշատակւել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի հերթական նիստը: Նշւել է ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների իրագործման կարևորութիւնը:

Կողմերը քննարկել են նաև Իրան-Եւրասիական տնտեսական միութիւն համագործակցութեան զարգացման հեռանկարները, ինչպէս նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ