ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Աղբիւր՝ www.yerkir.am

Յունիսի 25-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպում ունեցաւ ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի (Reza Ardakanian) հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ-Իրան յարաբերութիւններին առնչւող հարցերի լայն շրջանակ: Մասնաւորապէս, անդրադարձ եղաւ Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարութեանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանն և երկկողմ տնտեսական յարաբերութիւններին առնչւող մի շարք այլ հարցերին:

ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրեց հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի նախապատրաստման ուղղութեամբ Հայաստանի կառավարութեան կողմից իրականացւած կազմակերպական աշխատանքների մասին:

Ռեզա Արդաքանիանն իր հերթին յայտնեց, որ իրանական կողմը համակողմանի նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում առաջիկայում կայանալիք միջկառավարական համատեղ նիստի կազմակերպման համար:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ