ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿԸ ԿԱՅԱՆԱՅ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 16-ՐԴ ՆԻՍՏԸ

Աղբիւր՝ www.alikonline.ir

Իրան-Հայաստան համատեղ յանձնաժողովի 16-րդ նիստը կը կայանայ յուլիսի 4-ից 5-ը Թեհրանում: Այս մասին հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Այս առիթով, ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին Երեւանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ, Իրան-Հայաստանի համատեղ յանձնաժողովի հայկական կողմի ղեկավար Մհեր Գրիգորեանի հետ: Կողմերը քննարկել են նախատեսւած համատեղ յանձնաժողովի անցկացումը: 

Հանդիպման ընթացքում դեսպան Սաջջադին անդրադարձել է վերջերս Իսլ. խորհրդարանի կողմից վաւերացւած ԵԱՏՄ ազատ առեւտրի գօտու մասին ժամանակաւոր համաձայնագրին՝ կարեւորելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցութեան, ինչպէս նաեւ էնեգետիկայի, գիւղատնտեսութեան եւ այլ ոլորտների զարգացմանն ուղղւած քայլերի իրականացմանը:

Մհեր Գրիգորեանն էլ իր հերթին հաստատելով դեսպան Սաջջադիի կարեւոր շեշտադրումները, յոյս է յայտնել, որ համատեղ յանձնաժողովի անցկացումը կը նպաստի երկկողմ եւ բազմակողմ համագործակցութիւնների եւ յարաբերութիւնների առաւել ընդլայնմանը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ