«ՍԱԱԴԱԲԱԴ» ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԻՄԱՒՈՐՄԱՆ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Քիչ առաջ «Սաադաբադ» պատմամշակութային համալիրում տեղի է ունեցել պաշտօնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի դիմաւորման պաշտօնական արարողութիւնը:

ՀՀ վարչապետին ընդունել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Դիմաւորման հանդիսաւոր արարողութիւնից յետոյ մեկնարկել  է երկու երկրների ղեկավարների բանակցութիւնները: