«ՁԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԻՆ». ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԶԱՐԻՖԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին չի ընդունել ԱԳՆ ղեկավարի պաշտօնից Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հրաժարականը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«Քանի որ Ձեզ, Իսլ. յեղափոխութեան առաջնորդի բնութագրմամբ համարում եմ հաւատարիմ, քաջ եւ հաւատացեալ գործիչ, որը կանգնած է ԱՄՆ ճնշումներին դիմակայելու առաջին գծում, եւ Ձեր հրաժարականը համարում եմ աննպատակայարմար՝ երկրի շահերին հակասող, ուստի մերժում եմ այն»,- ասել է նախագահը՝ յաւելելով. «Հրաժարականին հետեւած երկրի եւ ժողովրդի երդւեալ թշնամիների, այդ թւում՝ սիոնիստական վարչակազմի ցնծութիւնը վկայում է Մոհամմադ Ջաւադ Զարիֆի յաջողութեան մասին եւ ԱԳ նախարարի պաշտօնում Ձեր մնալու լաւագոյն պատճառն է»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ