ԱՐԱ ԲԱԲԼՈՅԵԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐԱՆԻ ՄԷՋԼԻՍԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ ՄԱՍՈՒՄԷ ԱՂԱՓՈՒՐ ԱԼԻ ՇԱՀԻԻ ՀԵՏ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը նոյեմբերին 27-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետութեանխորհրդատուական խորհրդի (Մէջլիսի) պատգամաւոր Մասումէ Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երեւանում է Սեւծովեան տնտեսական համագործակցութեան խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանիաշխատանքներին մասնակցելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատուութեան եւ հանրութեան հետ կապերի վարչութիւնից:

Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական յարաբերութիւնները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց յետագայ խորացման ու ամրապնդման գործում կարեւորել է միջխորհրդարանական համագործակցութիւնը, մասնաւորապէս բարեկամական խմբերի ակտիւ աշխատանքը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ