ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՑԱՒԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՅՂԵԼ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին՝ Ահւազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ, որի հետեւանքով զոհւել եւ վիրաւորւել են բազմաթիւ մարդիկ:

«Դատապարտելով ահաբեկչութիւնը եւ ծայրահեղականութիւնը՝ իմ ցաւակցութիւնն եմ յայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով վիրաւորներին շուտափոյթ ապաքինում, իսկ զոհւածների հարազատներին՝ տոկունութիւն ու ոգու արիութիւն»,-ասւած է նախագահ Արմէն Սարգսեանի ցաւակցական հեռագրում: 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ