ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵՋԼԻՍԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարին եւ խմբի անդամներին:

Ողջունելով հիւրերին՝ Արա Բաբլոյանը վստահութիւն է յայտնել, որ այցը կը նպաստի հայ-իրանական յարաբերութիւնների եւ յատկապէս միջխորհրդարանական համագործակցութեան հետագայ զարգացմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի հետ ձեւաւորւած են սերտ, բարիդրացիական եւ փոխվստահութեան ամուր հիմքերի վրայ խարսխւած յարաբերութիւններ:

Անդրադարձ է կատարւել երկկողմ տնտեսական յարաբերութիւնների զարգացմանը:

Իրան-Հայաստան պատգամաւորական բարեկամական խմբի ղեկավար Ռամեզան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները: Նշելով, որ հայ-իրանական բազմադարյան բարեկամութիւնը հիմնւած է պատմամշակութային ընդհանրութիւնների վրայ՝ խմբի ղեկավարը գոհունակութեամբ փաստել է, որ երկու երկրները տարբեր ժամանակներում օրհասական պահերին մշտապէս աջակցել են միմեանց:

Հանդիպման ընթացքում քննարկւել են մշակութային յարաբերութիւնների դինամիկ զարգացման միտումներին, գիւղատնտեսութեան, էներգետիկայի եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցութեան ընդլայնմանը վերաբերող հարցեր:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ