ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻՆ ՀՐԱՒԻՐԵԼ Է ԻՐԱՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Վարչապետ Նիկոլ Փաշինեանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռէզա Արդաքանիանին: Վարչապետը կարեւորել է հայ-իրանական յարաբերութիւնների հետագայ զարգացումը եւ յոյս յայտնել, որ համատեղ ջանքերով կը յաջողւի առաջիկայում լիարժէք իրացնել երկկողմ կապերում առկայ մեծ ներուժը: «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցութեան: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարեւորում ենք փոխադարձ շահերի հիման վրայ երկխօսութիւնը եւ համոզւած ենք, որ հէնց այս սկզբունքի ներքոյ էլ կը շարունակեն զարգանալ հայ-իրանական յարաբերութիւնները»,- ասել է Նիկոլ Փաշինեանը` ընդգծելով առեւտրատնտեսական ծաւալների աւելացման ուղղութեամբ քայլերի իրականացման անհրաժեշտութիւնը:

Ռէզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրաւէրը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գօտիների շրջանակում համագործակցութիւնն ու ներդրումների  ներգրաւումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի եւ Իրանի միջեւ համատեղ իրականացւող ծրագրերի ընթացքին եւ նոր նախաձեռնութիւնների կեանքի կոչման հնարաւորութիւններին: Կողմերը կարեւորել են տարբեր ոլորտներում համագործակցութեան հետագայ ընդլայնումը եւ քննարկել միջկառավարական յանձնաժողովի առաջիկայ նիստին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակութեան եւ երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ