ԻՐԱՆԱԿԱՆ ԱՒԻԱԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ՉՒԵՐԹՆԵՐԸ ԴԷՊԻ ԵՐԵՒԱՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ֆեյսբուք սոցիալական ցանցում որոշ օգտատէրերի կողմից այսօր տեղեկատւութիւն էր շրջանառւում, որ իրանական աւիաընկերութիւնները դադարեցնում են չւերթներ իրականացնել դէպի Երեւան:

Yerkirmedia.am-ի հետ զրոյցում Քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան մամուլի քարտուղար Սաթենիկ Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ ներկայ պահին իրանական աւիաընկերութիւնների կողմից իրականացւող 5 չւերթ է յետաձգւել, որոնց հետ կապւած որեւէ յատուկ դէպք չկայ, իսկ մնացած չւերթները իրականացւում են բնականոն կերպով: Այն հարցին, թէ արդեօք առաջիկայում հնարաւոր է չւերթների դադարեցումը կամ կայ այդ առնչութեամբ որեւէ տեղեկատւութիւն, Սաթենիկ Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ նման տեղեկատւութիւն առկայ չէ:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ