ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՑԱՒԱԿՑԵԼ Է ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՆԱՒԹԱՏԱՐԻ ԽՈՐՏԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

Աղբիւր՝ www.yerkir.am

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելեան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նաւթատարի hրդեհւելու ու խորտակման կապակցութեամբ, ինչի հետևանքով զոհւել են նաւի անձնակազմի տասնեակ աշխատակիցներ: 

Հանրապետութեան Նախագահը խորին ցաւակցութիւն և զօրակցութիւն է յայտնել նախագահ Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհւածների հարազատներին ու մերձաւորներին մաղթել համբերութիւն, ուժ և կորով՝ յաղթահարելու համար այդ ողբերգութիւնը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ