ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆԸ ՑԱՒԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՅՂԵԼ ԻԻՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Վարչապետ Կարէն Կարապետեանը ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին` Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալէ բնակավայրի յարակից տարածքում հարիւրաւոր զոհերի պատճառ դարձած աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ: 

Հեռագրում, մասնաւորապէս, նշւած է. 

«Մեծարգոյ պարոն Ջահանգիրի, 

Խորը վշտով տեղեկացայ Իրանի Իսլամական Հանրապետութեան Քերմանշահ նահանգում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի հետեւանքով  զոհերի եւ աւերածութիւնների մասին: 

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ փոխանցել մեր խորազգաց ցաւակցութիւնները Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին` յայտնելով մեր պատրաստակամութիւնը փրկարարական աշխատանքներին ներգրաււելու հարցում»:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ