ԵՐԿՈՒ ՆԱՄԱԿԱՆԻՇՈՎ ՆՈՐ ԳԵՂԱԹԵՐԹԻԿ՝ ՆՒԻՐՒԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԹՈՂԱՐԿՈՒՄ» ԹԵՄԱՅԻՆ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

2017 թւականի հոկտեմբերի 25-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման եւ ուսուցման կենտրոնում մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց երկու նամականիշով գեղաթերթիկ` նւիրւած «Հայաստան-իրան համատեղ թողարկում» թեմային:

Գեղաթերթիկը ձեւաւորւած է հայկական եւ պարսկական զարդանախշերով:

300 ՀՀ դրամ անւանական արժէքով նամականիշի վրայ պատկերւած է Երեւան քաղաքում գտնւող պարսկական Կապոյտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անւանական արժէքով նամականիշի վրայ պատկերւած է Սպահան քաղաքում գտնւող հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը: 

Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրւած է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչեանը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրեանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան փոխդեսպան Ալինասէր Սոբհանիպուրը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխաւոր գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Հայկ Աւագեանը, Հայաստանի ֆիլատելիստների միութեան նախագահ Հովիկ Մուսայելեանը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ