ԻՐԱՆԻ ԴԵԼԻՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻԼԻՋԱՆԸ ԿԸ ԴԱՌՆԱՆ ՔՈՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ

Աղբիւր՝ www.alikonline.ir

Իրանի Դելիջանն ու Հայաստանի Դիլիջանը կը դառնան քոյր քաղաքներ

«alikonline.ir» - Իրանի Դելիջանն ու Հայաստանի Դիլիջանը կը դառնան քոյր քաղաքներ: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Համապատասխան պայմանագիրը կնքելու նպատակով երէկ՝ օգոստոսի 14-ին Հայաստան է մեկնել Դելիջան քաղաքի պատւիրակութիւնը: Դելիջանի քաղաքապետ Մեհդի Էսմայիլին նշել է, որ գործընթացը նոր էջ է բացելու երկու համանուն քաղաքների յարաբերութիւններում. «Երկու քաղաքների միջեւ համապատասխան պայմանագրի ստորագրումը վերջին մի քանի տարիների ընթացքում եղել է օրակարգային կէտ: Այս պայմանագրի իրագործումը կը նպաստի երկու քաղաքների միջեւ մշակութային, տնտեսական, զբօսաշրջային եւ արդիւնաբերական յարաբերութիւնների ընդլայնմանը»,- ասել է նա:

Իրանական պատւիրակութեանը Դելիջանի քաղաքապետից բացի մաս են կազմում նաեւ շինարարական գծով Կենտրոնական նահանգի նահանգապետի տեղակալը, քաղաքի կուսակալը, քաղխորհրդի նախագահն ու մի քանի գործարարներ:

Յիշեցնենք, որ յուլիսի 4-5-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն այցելել էր Դելիջան եւ տեղում ծանօթացել էր քաղաքի զբօսաշրջային եւ արդինաբերական հնարաւորութիւնների հետ:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ