ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ՑԱՒԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՅՂԵԼ ՀԱՍԱՆ ՌՈՀԱՆԻԻՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում` Իրանի Իսլամական Հանրապետութեան Մեջլիսի եւ Իմամ Խոմէյնիի դամբարանի վրայ տեղի ունեցած ահաբեկչական յարձակումների եւ դրանց հետեւանքով անմեղ զոհերի ու տասնեակ վիրաւորների կապակցութեամբ: 

«Խստօրէն դատապարտելով ահաբեկչութեան եւ ծայրայեղականութեան ցանկացած դրսեւորում` համոզւած ենք, որ անհրաժեշտ է միասնականօրէն պայքարել միջազգային այդ արհաւիրքի դէմ:

Կարեւորելով մեր հարեւան եւ բարեկամ երկրում անվտանգութիւնն ու կայունութիւնը` վստահ եմ, որ Իրանի իշխանութիւնները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողութիւններն իսպառ կանխարգելելու ուղղութեամբ: 

Այս դժւարին պահին խորին ցաւակցութիւն եւ զօրակցութիւն եմ յայտնում Ձերդ Գերազանցութեանը, Իրանի բարեկամ ժողովրդին եւ զոհւածների հարազատներին, իսկ վիրաւորներին մաղթում շուտափոյթ ապաքինում»,-ասւած է Նախագահի ցաւակցական հեռագրում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ