ՆՈՌՈՒԶԻՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՒԻԱԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄՕՏ 22 ՉՒԵՐԹ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԴԷՊԻ ՀՀ

Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Իրանական մի շարք աւիաընկերութիւններ Նոռուզի տօնին ընդառաջ, որի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետութիւնից դէպի Հայաստանի Հանրապետութիւն մեծ ուղեւորահոսք է ակնկալւում, զգալիօրէն աւելացնում են թռիչքների քանակը:

Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ յայտնում են ՀՀ քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութիւնից։

Մարտի 15-ից ապրիլի 4-ն իրանական աւիաընկերութիւնները Սարիից, Մաշհադից, Թաւրիզից եւ Թեհրանից 67 կանոնաւոր եւ ոչ կանոնաւոր չւերթ կիրականացնեն դէպի Հայաստանի Հանրապետութիւն:

Վերոնշեալ ժամանակահատւածում իրանական աւիաընկերութիւնների կողմից շաբաթական միջինը 22 չւերթ կիրականացւի:

Սպասւող ուղեւորահոսքն իր դրական ազդեցութիւնը կունենայ Հայաստանում զբօսաշրջութեան եւ տնտեսութեան զարգացման գործում:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ