ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՒԵԼ Է «ԷՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԻ

Աղբիւր՝ www.yerkir.am

Ռեժիսոր-վաւերագրող Ջօ Բերլինգերի նկարահանած` Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Մտադրւած ոչնչացում» փաստավաւերագրական ֆիլմը ներկայացւել է ամերիկեան հեռուստատեսային «Էմմի» մրցանակի:

Ֆիլմը ներկայացւել է «Լաւագոյն պատմական ֆիլմ» անւանակարգում` «Էմմի»-ի լրատւական եւ վաւերագրական կատեգորիայում:

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանութեան եւ Թուրքիայի ու նրա ռազմավարական դաշնակիցների կողմից ժխտողական քաղաքականութեան մասին: Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թ.:

Բերլինգերը «Էմմի»-ի մրցանակակիր է եւ յայտնի վաւերագիր:

«Մտադրւած ոչնչացում» ֆիլմը մինչ այս արժանացել է Լոս Անջելեսի կինոփառատօնի մրցանակի: