Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ապրիլի 24-ին ընդառաջ «Սպանութեան հրամաններ. Թալիաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց ցեղասպանութիւնը» խորագրով գիրքն արդէն հնարաւոր է ձեռք բերել գրախանութներից:

Այն թուրք պատմաբան Թաներ Աքչամի վերջին աշխատանքն է` ցեղասպանագիտական գրականութեան համալրումը: Այս գիրքը ներկայացնելով` հեղինակն ընդգծում է, որ թուրքական ժխտողականութիւնը սկսւել է Ցեղասպանութեան հետ միաժամանակ:

Նա փաստում է, որ Օսմանեան կայսրութիւնում ստեղծել են «իրենց ճշմարտութիւնը»` ոչնչացնելով իրականը, թուրք պատմաբանը ներկայացնում է փրկւած ապացոյցներ, որոնք Թալիաթի հեռագրերն են` սպանելու հրամաններով: