Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Իտալիայի Պատգամաւորների պալատում քննարկւում է Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու մասին նախաձեռնութիւնը, որով երկրի կառավարութիւնը պարտաւորւելու է պաշտօնապէս ճանաչել այն եւ տալ միջազգային գնահատական: Այդ մասին հաղորդում է repubblica.it-ը` յաւելելով, որ այն առաջացրել է Թուրքիայի դժգոհութիւնը: Դրա հետեւանքով Անկարայում Իտալիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Մասիմոյ Գայանին հրաւիրուել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւն:

Պատգամաւորների պալատի ղեկավարները յոյս են յայտնել, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման նախաձեռնութեան ընդունումը կը դառնայ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ խաղաղութեան ճանապարհ: