ԵՐԵՒԱՆՈՒՄ ԼՈՅՍ Է ՏԵՍԵԼ ԹՈՒՐՔ ՄՏԱՒՈՐԱԿԱՆԻ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ԳՐՔԻ ՀԱՅԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Հայաստանում հրատարակւել է գերմանաբնակ թուրք մտաւորական Դողան Աքհանլըի «Ահեղ դատաստանի դատաւորները» գրքի (թուրք.` “Kıyamet Gֆnֆ Yargıջları”) հայերէն թարգմանութիւնը: Գրքի թարգմանիչը եւ մեկենասն է Սոնա Զաքարեանը: Այն լոյս է տեսել «Նոյեան տապան» հրատարակչութեան կողմից: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով Սոնա Զաքարեանի ֆէյսբուքեան գրառումը:

Աղբիւրի համաձայն` սոյն գրքի թուրքերէն տարբերակը հրատարակւել էր 1999 թ. Ստամբուլում, «Բելգէ» հրատարակչութեան կողմից: 1998-1999 թթ. թուրքերէն լոյս էր տեսել նրա «Անհետացած ծովերը» ընդհանուր վերնագրով եռագրութիւնը, որը ներառում է «Ծովին սպասելով», «Կակաչների դաշտը», «Ահեղ դատաստանի դատաւորները» ստեղծագործութիւնները:

Նշենք, որ Դողան Աքհանլըն ծնւել է 1957 թ. ներկայիս Թուրքիայի տարածքում գտնւող Շաւշաթ գաւառում: 1985-1987 թթ. նա իր ձախակողմեան հայեացքների պատճառով Ստամբուլում ձերբակալւել է որպէս ընդդիմադիր եւ կտտանքների ենթարկւել թուրքական բանտում: 1992 թ. արտագաղթել է Գերմանիա եւ մինչ օրս ապրում է Քեօլն քաղաքում:

Աքհանլըի վէպերը Թուրքիայում ընդգրկւել են լաւագոյնների շարքում: 2005 թ. նրա հեղինակած «Տիրամօր վերջին երազը» վէպն արժանացել է «Հիւրիեթի» 2009 թ. մրցանակին: 2005 թ. թուրք գրաքննադատները նրա այս գիրքը դասել են 10 լաւագոյն վէպերի շարքին:

Աքհանլըն Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու եւ իր քաղաքական հայեացքների պատճառով երկար տարիներ չէր կարողանում այցելել Թուրքիայ: Նա 2005 թ. գտնւել է Հայաստանում:

 

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ