ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ 17-ՐԴ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԱԾ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՒ ԿԱՆԱԴԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստան այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Նախագահ Մակրոնին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականեանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթութեան և գիտութեան նախարար Արայիկ Յարութիւնեանը:

Բելգիայի Թագաւորութեան վարչապետ Շառլ Միշելը  Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում յարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:  Նա Բելգիայի առաջին վարչապետն է, ով այցելում է Ծիծեռնակաբերդ:

«Արմենպրես»-ի հետ զրոյցում վարչապետը նշեց, որ յուշահամալիր այցելութիւնից յետոյ զգացողութիւնները շատ ուժեղ էին:

«Զգացողութիւններն ուժեղ էին։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է պահպանել յիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգութիւնը, որ մեծ տառապանքներ է բերել»,-ասաց Միշելը:

Բելգիայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում նաև խորհրդանշական եղևնի տնկեց:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդոն այսօր առաւօտեան այցելել է Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Նրան ուղեկցում էին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանը ու Երևանի  քաղաքապետի առաջին տեղակալ Կամօ Արէյեանը։

Ջասթին Թրիւդոն գրառում է կատարել Ցեղասպանութեան թանգարանի պատւաւոր հիւրերի յուշամատեանում, ինչպէս նաեւ արծաթափայլ եղեւնի է տնկել Ծիծեռնակաբերդի յիշողութեան պուրակում։

 


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ