ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՓՈԽԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Նոր Զելանդիայի Հայ դատի յանձնախումբը կոչ է արել երկրի վարչապետ Ջասինդա Արդերնին փոխել Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում կառավարութեան դիրքորոշումը: Յանձնախումբը յորդորել է նաեւ խուսափել աւելի վաղ արտայայտած կարծիքից, համաձայն որի՝ Նոր Զելանդիան չպէտք է 1915 թւականի դէպքերն անւանի «ցեղասպանութիւն» եւ պէտք է այդ հարցը թողնի երկու կողմերի դիտարկմանը:

Յանձնախմբի կարծիքով՝ այդ դիրքորոշումը միայն նպաստում է թուրքական բռնապետութեան քաղաքականութեանը: Տարածած հաղորդագրութիւնում նշւում է, որ Նոր Զելանդիայի հայերը կը շարունակեն զբաղւել երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանութեան ճանաչման լոբբինգով եւ ջանքեր կը գործադրեն 1915 թւականի դէպքերի մասին երկրում իրազեկւածութիւնը բարձրացնելու ուղղութեամբ:

Մինչեւ վարչապետի յայտարարութիւնը Նոր Զելանդիայի «Կանաչների» կուսակցութիւնը կոչ է արել երկրի խորհրդարանին սկսել Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը: Նախաձեռնութեան հեղինակներից մէկը՝ պատգամաւոր Հարետ Հիւգը, ասել է, որ մտադիր է օրինագիծ ներկայացնել ցեղասպանութեան ճանաչման մասին:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ