ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԵՋԼԻՍԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի մեջլիսը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանի՝ Հայոց ցեղասպանութեան մասին բանաձևը:

Ըստ DHA-ի՝ նախագծի մերժման մասին Փայլանին գրաւոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը։ Բանաձևի մերժումը պատճառաբանել են նրանով, որ նախագիծը պարունակում է «կոպիտ և վիրաւորական խօսք»:

Ըստ Քահրամանի՝ օրէնքի նախագծի անւանման մէջ և տեքստում առկայ են մեղադրանքներ Թուրքիայի Հանրապետութեան, թուրք ազգի պատմութեան և ազգի նկատմամբ, մասնաւորապէս,  որ թուրք ազգը մեղադրւում է ցեղասպանութիւն գործելու մէջ: 

Ազգային ժողովի նախագահը յաւելել է, որ նախագիծը վերադարձւում է պատգամաւորին` անհրաժեշտ ուղղումներ կատարելու համար:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ