ՓՈՂԸ ԼԻՔՆ Է, ԾԱԽՍՈՒՄ ԵՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ՝ ԷՐԴՈՂԱՆԻ ԼՊԻՐՇ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանութեան մասին հերթական լպիրշ յայտարարութիւնն է արել:

Ըստ Haberturk-ի` նա  յայտարարել է, թէ բոլոր նրանք, ովքեր «պնդումներ են առաջ քաշում ցեղասպանութեան մասին», թող համարձակութիւն ցուցաբերեն`  արխիւներն ուսումնասիրելու:

«Եթէ այդքան համարձակութիւն ունէք, խնդրեմ: Մենք բացում ենք արխիւները: Եթէ դու էլ ունես, դու էլ բաց արա: Բայց սրանք ոչինչ չեն անում, բացի աշխարհի աչքին Թուրքիային սևացնող գործունէութիւն ծաւալելուց»,- ակնարկելով Հայ դատի գործունէութիւնը` ասել է Էրդողանը, ապա յաւելել. «Փողն էլ լիքն է, ծախսում են: Սրանք Թուրքիային գցելու են իբր յանցաւորի տեղ: Չեն յաջողելու, քանի որ մենք իրաւացի ենք»:

Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ Թուրքիայի նախագահը կոչ է անում պատմաբանների համատեղ յանձնախումբ ստեղծել և ուսումնասիրել «հայկական պնդումները»:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ