ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ. ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԵՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ» ԲԱՌԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան կողմից Հայոց ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման ընթացքում երեք մարդ ձերբակալւել է:

Ըստ Demokrathaber-ի՝ պատճառը եղել է այն, որ նրանք «ցեղասպանութիւն և ոճիր» բառերն օգտագործել են պաստառների վրայ:

Յիշեցնենք, որ ոստիկանութիւնը զգուշացրել էր արարողութեան մասնակիցներին՝ չօգտագործել «Ցեղասպանութիւն» և «ոճիր» բառերը, այլապէս չեն թոյլատրի արարողութիւնների անցկացումը:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան անդամները, որոնք ամէն տարի մասնակցութիւն են ցուցաբերում ոգեկոչման արարողութեանը, կտրականապէս հրաժարւել են ոստիկանութեան պահանջն իրականացնել, ինչի արդիւնքում արգելւել է արարողութիւնների անցկացումը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ