ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն ԵՐԿԸՆՏՐԱՆՔ Է ՏԵՍՆՈՒՄ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԷՊՔՈՒՄ

Աղբիւր՝ www.yerkir.am

Թուրքական կողմը կրկին անդրադարձել է Նիդերլանդների խորհրդարանում քննարկւելիք` Հայոց ցեղասպանութեան մասին երկու նախագծերին:

Ըստ «Ակօս»-ի` երկրի ԱԳՆ խօսնակ Համի Աքսոյը նշել է, որ այդ հարցով իրենց կայացնելիք որոշմամբ Նիդերլանդների իշխանութիւններն ի ցոյց կը դնեն Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման ցանկութեան առկայութիւնը կամ դրա բացակայութիւնը:

«Նրանք, այսպիսով, ցոյց կը տան` ունե՞ն մեր երկրի հետ յարաբերութիւնները լաւացնելու ցանկութիւն, թե՞ ոչ»,- ասել է Աքսոյը:

Յիշեցնենք, որ Նիդերլանդների խորհրդարան է ներկայացւել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ երկու նոր նախագիծ: Դրանցից առաջինը վերահաստատում է Նիդերլանդների` դեռեւս 2004 թւականին Ցեղասպանութեան ճանաչման որոշումը, իսկ երկրորդի ընդունման դէպքում նախատեսւում է Նիդերլանդներից կառավարութեան ներկայացուցչի մակարդակով այցելութիւն Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր:

 
 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ