ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՍՏՈՐԻՆ ՊԱԼԱՏԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ. NLTimes

Աղբիւր՝ www.yerkir.am

Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:

Ըստ Nltimes-ի` երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամաւորների մեծամասնութիւնը հաւանութեան է արժանացրել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ երկու նախագիծ: Դրանցից մէկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը, իսկ միւսը` որ երկրի կառավարութեան ներկայացուցիչը կամ պետքարտուղարը պէտք է այցելի Հայաստանում ապրիլին կայանալիք` Հայոց ցեղասպանութեան յիշատակման արարողութեանը:

Երկու նախագծերը ներկայացրել է «Քրիստոնէական միութեան» պատգամաւոր Ջոել Ֆորդեւինդը:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ