ԱՄՆ-Ի ԱՅՈՎԱ ՆԱՀԱՆԳԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Րոպէներ առաջ Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռէյնոլդզը պաշտօնական արարողութեան ընթացքում ստորագրեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ 2017 թւականի հոկտեմբերը Հայկական իրազեկման ամիս յայտարարելու մասին հռչակագիր։

Արարողութեանը ներկայ էին հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արեւելեան Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի անդամներ Արմէն Սահակեանն ու Արթուր Մարտիրոսեանը, փոքրաթիւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այովան դարձաւ 47-րդ նահանգը, որ ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը։ ԱՄՆ միայն երեք նահանգ է, որ դեռ նմանատիպ փաստաթուղթ չի ընդունել։


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ