ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՒԵԼ Է «ԽՈՍՏՈՒՄ» ՖԻԼՄԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Ապրիլի 4-ին Վատիկանում ցուցադրւել է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող` հոլիվուդեան «Խոստում» ֆիլմը:

Ըստ Asbarez-ի` ցուցադրմանը ներկայ են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդիւսեր Էրիկ Էսրայիլեանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, յայտնի դերասաններ Շոհրէ Աղդաշլուն եւ Ջեյմս Քրոմուելը:

Էրիկ Էսրայիլեանը յիշատակել է նախորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարած այցը: Նա նշել է, որ Հռոմի պապի` որպէս աշխարհի առաջնորդ, «ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառումը հիացմունք է առաջացրել հաւատացեալ հայերի շրջանում:

Յիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորեանը, ինչի մասին  յայտնի է դարձել նրա մահւան օրը:


Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ