«ԵՒՐԱՏԵՍԻԼ-2019»-Ի ԺԱՄԱՆԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՐՏԷԶԸ ՆԵՐԿԱՅԱՑՒԵԼ Է ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ և ՆԱԽԻՋԵՒԱՆԻ. ԲԱՔՒՈՒՄ ԶԱՅՐԱՑԱԾ ԵՆ

Աղբիւր՝ www.yerkir.am

Մայիսի 16-ին Թել Աւիւում կայացել  է «Եւրատեսիլ-2019» երգի մրցոյթը:

Ադրբեջանական Oxu.Az-ը յայտնում է, որ գնահատականները ներկայացնելու ժամանակ, երբ էկրանին յայտնւել է Ադրբեջանի քարտէզը, այնտեղ բացակայել են Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը:

Նշւում է, որ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերութիւնը միջադեպից անմիջապէս յետոյ  դիմել է  մրցոյթի կազմակերպիչներին և Եւրոպական հեռարձակող միութեան ղեկավարութեանը: Ներկայումս սպասում են պատասխանի: