ԿԵՑՑԷ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՌԻՕ ԴԷ ԺԱՆԷՅՐՕԻՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՆՐԱՅԱՅՏ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԷՍԸ

Աղբիւր՝ www.yerkir.am

Բրազիլիայի Ռիօ դէ Ժանէյրօ քաղաքում շարունակւում է աշխարհում յայտնի դիմակահանդէսը: Այն մեկնարկել է մարտի 1-ին և կը շարունակւի ամբողջ շաբաթ՝ միաժամանակ կաթւածահար անելով Ռիօ դէ Ժանէյրօի կենտրոնական փողոցները: Այս մասին յայտնում է estacaoarmenia.com.br կայքը:

Միջոցառմանն ակտիւ մասնակցութիւն են ունեցել նաև Rosas de Ouro (Ոսկէ վարդեր) սամբայի պարային դպրոցը, որը ելոյթ է ունեցել «Viva Hayastan!» (Կեցցէ Հայաստանը) ծրագրով: Այն նւիրւած է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին։ Ներկայացումը սկսւել է Ցեղասպանութեան զոհերի յիշատակին տուրքով, ապա հնչել է Կոմիտասի «Կռունկ» երգը։

«Արարատեան դաշտավայր դրախտի հոյակերտութիւնը» հարթակին ցուցադրւել են Ադամը, Եւան, Նոյեան տապանը, որը, ըստ լեգենդի, հանգրւանել է Արարատ լեռան վրայ։

Ներկայացման երկրորդ թեման «Թովիչ ռազմիկների օրրան»-ն էր, որի ընթացքում ցուցադրւել են Տիգրան Մեծ արքայի ոսկէ քանդակները, ինչպէս նաև ասորական, պարսկական, հունական, հռոմէական և հայ հզօոր ռազմիկների քանդակները։

Շքահանդէսին մասնակցել է հայ համայնքի 500 ներկայացուցիչ, իսկ ներկայացումը բաժանւած է եղել 5 թեմայի՝ դրախտ, հայ հերոսներ, քրիստոնէութիւն, Հայաստանի մշակոյթ և հրապարակ։

Ըստ Դէ Ժանէյրօի քաղաքապետարանի կանխատեսման՝ այս տարի դիմակահանդէսին կը մասնակցի մօտ 7 միլիոն մարդ, այդ թւում՝ 1,5 միլիոն զբօսաշրջիկ:

 

Մեկնաբանութիւն գրել


Security code
Թարմացնել

 
Persian   Armenian

Ֆոտօռեպորտաժ

Տեսաֆիլմ